Jump to content

Ֆատմիրե Ալուշի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆատմիրե Ալուշի
Քաղաքացիությունը  Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 1, 1988(1988-04-01)[1][2][3] (36 տարեկան)
Ծննդավայր Istog, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 58 կիլոգրամ[4]
Դիրք կիսապաշտպան

Ֆատմիրե Ալուշի[5][6] (ալբ․՝ Fatmire Alushi, ապրիլի 1, 1988(1988-04-01)[1][2][3], Istog, Կոսովոյի սոցիալիստական ինքնավար երկրամաս, Սերբիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ), ալբանական ծագմամբ նախկին գերմանացի ֆուտբոլիստուհի։ Աշխարհի չեմպիոն (2007), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2009 և 2013), ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2008)[7]։

Ֆատմիրե Բայրամայը ծնվել է 1988 թվականի ապրիլի 1-ին Հարավսլավիայի Իստոկ քաղաքում (այժմ՝ Կոսովոյի Հանրապետություն)՝ Կոսովոյի ալբանացիների ընտանիքում։ Ֆատմիրեի ծնողները՝ Իսմեթ և Գանիմեթ Բայրամայները, որոշել են արտագաղթել երկրից։ 1993 թվականին նրանք ընտանիքով տեղափոխվել են Գերմանիա[8]։

Ֆատմիրե Բայրամայը կարիերան սկսել է «Գիզենկիրհեն» թիմում։ 1997-ից մինչև 2004-ը նա խաղացել է «Մենհենգլադբահ»ում, մինչև «Դույսբուրգ 2001» ֆուտբոլային ակումբ տեղափոխվելը[9][10]։ Բայրամայը առաջնությունում նորամուտը նշել է 2004 թվականի սեպտեմբերին և անմիջապես դարձել է հիմնական կազմի խաղացող։ «Դույսբուրգ»-ի կազմում հանդես գալու ընթացքում մարզուհին թիմի հետ նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթակրի (2008/09), Գերմանիայի առաջնության քառակի արծաթե (2004/05, 2005/06, 2006/07, 2007/08) և Գերմանիայի գավաթակրի (2008/09) տիտղոսները։

Հինգ մրցաշրջանից հետո Ֆատմիրեն Դույսբուրգից տեղափոխվեց Պոտսդամի «Տուրբինե» ֆուտբոլային ակումբ[11], որի կազմում նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը 2009/10 մրցաշրջանում, ինչպես նաև երկու անգամ դարձավ Գերմանիայի չեմպիոն (2009/10, 2010/11): 2012 թվականին ընդգրկվել է «Ֆրանկֆուրտ» թիմի կազմում։ Այս տրանսֆերն ամենաթանկն է կանանց Բունդեսլիգայի պատմության մեջ[12]։ 2014 թվականին տեղափոխվել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն» ֆուտբոլային ակումբ[13]։

2017 թվականի փետրվարի 28-ին հայտարարել է պրոֆեսիոնալ կարիերան ավարտելու մասին[14]։

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականից հանդես է եկել Գերմանիայի պատանեկան և երիտասարդական հավաքականներում։ 2005 թվականի հոկտեմբերի 20-ին ազգային հավաքականի կազմում դեբյուտը նշեց Շոտլանդիայի դեմ խաղում։ 2007 թվականի հուլիսի 29-ին Դանիայի հավաքականի դարպասին խփեց առաջին գոլը[15]։ Հավաքականի կազմում դարձել է աշխարհի չեմպիոն (2007), Եվրոպայի կրկնակի չեմպիոն (2009, 2013), ամառային Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (2008) և Ալգարվեի գավաթակիր (2014)[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից հարաբերություններ է ունեցել ալբանացի դերասան Էշրեֆ Դուրմիշիի հետ[16]։ 2011 թվականի հունիսին սկսել է հանդիպել ալբանացի ֆուտբոլիստ Էնիս Ալուշիի հետ[17]։ Զույգը ամուսնացել է 2013 թվականի դեկտեմբերին, Ֆատմիրե Բայրամայը վերցրել է ամուսնու՝ Ալուշի ազգանունը[18]։ Հղիության պատճառով Կանադայում բաց է թողել աշխարհի առաջնությունը[19]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Դեյսբուրգ 2001»

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՈՒԵՖԱ-ի գավաթի հաղթող (1) 2008/09
  • Գերմանիայի առաջնության արծաթե մրցանակակիր (4) 2004/05, 2005/06, 2006/07, 2007/08
  • Գերմանիայի գավաթի հաղթող (1) 2008/09, ֆինալիստ (1) 2006/07
  • ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող (1) 2009/10, ֆինալիստ (1) 2010/11
  • Գերմանիայի առաջնության հաղթող (2) 2009/10, 2010/11

«Ֆրանկֆուրտ»

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի ֆինալիստ (1) 2011/12
  • Գերմանիայի գավաթի ֆինալիստ (1) 2011/12

Հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Աշխարհի առաջնության հաղթող (1) 2007
  • Եվրոպայի առաջնության հաղթող (2) 2009, 2013
  • Օլիմպական խաղերի բրոնզե մրցանակակիր (1) 2008
  • Ալգարվեի գավաթի հաղթող (1) 2014
  • Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության հաղթող (1) 2006

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Soccerdonna (գերմ.) — 2010.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. Olympedia — 2006.
  5. «ЧМ среди женщин: Фатмире Алуши». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  6. «FATMIRE ALUSHI AU PARIS SAINT-GERMAIN». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  7. 7,0 7,1 Nationalspielerin Fatmire Bajramaj
  8. «Film ab! Jetzt spielen auch die Eltern mit». Der Tagesspiegel (German). 2008 թ․ հունիսի 23. Վերցված է 2010 թ․ մարտի 23-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. «Portrait of the Footballer Fatmire Bajramaj: From Refugee to World Champion». En.qantara.de. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
  10. VON CHRISTIAN SPOLDERS – zuletzt aktualisiert: 01.10.2007. «Weltmeisterin aus Giesenkirchen». Rp-online.de. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  11. «Fatmire Bajramaj wechselt zum 1. FFC Frankfurt» [Bajramaj transfers to FFC Frankfurt] (գերմաներեն). womensoccer.de. 2011 թ․ ապրիլի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 20-ին.
  12. «Bajramaj-Wechsel läutet neue Ära ein» [Bajramaj-transfer starts a new era] (գերմաներեն). womensoccer.de. 2011 թ․ ապրիլի 20. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 20-ին.
  13. Alushi enticed by Paris - UEFA Women's Champions League - News - UEFA.com
  14. «Weltmeisterin Alushi beendet ihre Karriere» [Чемпионка мира Алуши завершила свою карьеру] (գերմաներեն). dfb.de. 2017 թ․ փետրվարի 28. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 24-ին.
  15. Players Info Bajramaj
  16. «Die schöne Weltmeisterin steht auf Tussischuhe» (գերմաներեն). Welt.de. 2007 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2011 թ․ հունիսի 1-ին.
  17. Schöne Lira liebt diesen Zweitliga-Profi
  18. Bajramaj, prej dje, Fatmire Alushi Արխիվացված 2014-02-19 Wayback Machine
  19. Fatmire Alushi ist schwanger und fehlt bei der WM
  20. «Deutsche Fußball-Nationalspielerin auf Stippvisite in Altenhaßlau». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 3-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆատմիրե Ալուշի» հոդվածին։